ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Իմաստ ունի՞ նամակ գրելը

Իմաստ ունի՞ նամակ գրելը
12.05.2017 | 00:33

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին, ընտրողների հետ հանդիպումներից հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես նամակների մեծ տրցակով էր հեռանում։ Մարդիկ նրան դիմում էին ամենատարբեր խնդրանքներով։ Հետաքրքիր է՝ դրանք ընտրությունից հետո ի՞նչ ճակատագրի են արժանացել, գոնե ընթերցվե՞լ են։


Պարզվում է՝ ոչ։ Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իր խնդրանքի հետքերով գնացել է, ասել են` համապատասխան մարդու ձեռքը չի ընկել, նորից գրեք։ Ճարահատյալ քաղաքացին որոշել է կրկին բախտը փորձել, գուցե համապատասխան մարդու՝ Գագիկ Ծառուկյանի ձեռքն ընկնի նամակը, ու խնդրին լուծում տրվի։ Կամ գոնե նամակների հարցով զբաղվող մարդկանցից մեկին հուզի իր պատմությունը, և որոշեն նրան օգնել։ Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ կենցաղային տեխնիկա է խնդրել, սակայն ոչ մի արձագանք չի ստացել, հույսն էլ արդեն կտրել է, որ իրեն կհիշեն ու կօգնեն։
Պատասխանի սպասողների պակաս չկա, սակայն բազում նամակների հեղինակներ էլ արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ նախընտրական խոստումները այսօր կան, վաղը չկան։ Եվ բոլորին հուզում է նույն հարցը` եթե ԲՀԿ առաջնորդն օգնում է քաղաքացիներին (ինչի մասին անընդհատ խոսում են նրա կողմնակիցները), ի՞նչ չափորոշիչով է որոշում` այս նամակն արժանի է ուշադրության, մյուսը՝ ոչ։ Մարդիկ տարակուսանքի մեջ են` ընդհանրապես իմաստ ունի՞ նամակ գրել ԲՀԿ առաջնորդին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ